կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 19:22
Քաղաքական

«Տուժող» Դանիբեկյա՛ն, հաջորդ նիստը մարտի 1-ին է, եկեք դատարան. փաստաբան

«Տուժող» Դանիբեկյա՛ն, հաջորդ նիստը մարտի 1-ին է, եկեք դատարան. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Այսօր Ն. Մութաֆյանի ու Ս. Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործով թվով ութերորդ դատական նիստն էր, գործով «տուժող» Աննա Դանիբեկյանն էլի չէր ներկայացել դատարան, ավելին՝ Աննա Դանիբեկյանը երբևէ չի ներկայացել դատարան, մինչդեռ ամիսներ շարունակ Մութաֆյանն ու Օհանջանյանը գտնվել են անազատության մեջ, մինչդեռ մինչ այժմ նրանց նկատմամբ կիրառված են խափանման միջոցներ, մինչդեռ մինչ այժմ տղաներն ունեն ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ակնհայտ շինծու քաղաքական հետապնդման այս գործով։
 
«Տուժող» Դանիբեկյա՛ն, հաջորդ նիստը կկայանա ս/թ. մարտի 1-ին՝ ժամը 16։00-ին և քանի որ թքած ունեք դատարանի ուղարկած ծանուցագրերի վրա, էսպես ևս ծանուցեմ ձեզ՝ եկեք դատարան»։