կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 22:12
Քաղաքական

Հ2-ի եթերում փակվել է «Ի՞նչ է ուզում կինը» նախագիծը

Հ2-ի եթերում փակվել է «Ի՞նչ է ուզում կինը» նախագիծը
«Ի՞նչ է ուզում կինը» հաղորդման վարող Լիլիթ Մելքոնյանը գրում է. 
 
«Սիրելի ընկերներ՝ ծանոթ ու անծանոթ.
 
Այսօր փակվեց «Ի՞նչ է ուզում կինը» նախագիծը Հ2-ի եթերում։ Նախագծի մտահղացման հեղինակ Նունե Էլմասյանի և մեր շատ ջերմ աշխատանքային խմբի հետ եթերում աշխատել ենք 10 տարի ՝ փորձելով պարզել ՝ «ի՞նչ է ուզում կինը»։ Շնորհակալ եմ այս տարիների ընթացքում մեզ հյուրընկալված մարդկանց, շնորհակալ եմ մեր հեռուստադիտողին։ Մենք այս տարիների ընթացքում փորձել ենք անկեղծ լինել մեր հեռուստադիտողի հետ, խոսել այն ամենից, ինչը կանանց համար կարևոր է, ոգևորել և ոգեշնչել կնոջը ՝ հստակ համոզմունք ունենալով․ «կնոջ համար անհնարին ոչինչ չկա» ։ Շնորհակալ եմ բացահայտումների համար։
 
Կինն ուզում է խաղաղություն ու սեր, երջանիկ լինել և տեսնել երջանիկ մարդկանց իր շուրջը։
 
Անցած, բայց չանցնող մղձավանջային օրերը, սակայն, շատ բան փոխեցին։
 
Ու մենք այլևս առաջվանը չենք։
 
Այլևս ոչինչ առաջվանը չէ։
 
Ձեռքերը ծալելը, լռելը հավասար է հանցակցության։
 
Ես այդպես եմ կարծում։
 
Ուստի կհանդիպենք շուտով, այլ ձևաչափով ՝ «Հայկական երկրորդի» եթերում»։