Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մահացել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի երկարամյա դասախոս, պ.գ.դ. պրոֆեսոր Էդուարդ Վանիկի Պողոսյանը:
Լինելով Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հնաբնակ և առաջատար գիտնականներից մեկը՝ Է.Պողոսյանը սկսած 1982թ. գիտամանկավարժական մնայուն գործունեություն է ծավալել նույն համալսարանում՝ դասավանդելով նախ՝ Քաղաքագիտության, իսկ 1995թ.՝ Հայոց պատմության ամբիոններում:
Մասնագիտանալով նոր և նորագույն շրջանների պատմության մեջ՝ Է.Պողոսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում են գտնվել բազում հիմնախնդիրներ և հատկապես նորանկախ պետականության հաստատման գոծընթացը Հայաստանում 1990-2001թթ.:
Ունենեալով պրպտուն միտք և վերլուծական խոր մտածողություն՝ նա դարձել է բազում հոդվածների, մենագրությունների, Հայաստանի պետության և իրավունքի պատմության դասագրքի հեղինակ:
Սիրված դասախոսի, հարգված գործընկերոջ հիշատակը վառ կմնա ուսանողների և նրան ճանաչողների սրտերում:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ