կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 00:33
Քաղաքական

Արցախի նախագահ խոստովանեց պատերազմի ժամանակ իր գործառույթներն իրականացնելու անկարողության մասին. ՀՊՄՀ պրոֆեսոր

Արցախի նախագահ խոստովանեց  պատերազմի ժամանակ իր գործառույթներն իրականացնելու անկարողության մասին. ՀՊՄՀ պրոֆեսոր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Մի բան հասկացա, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանեց պատերազմի ժամանակ իր գործառույթներն իրականացնելու անկարողության մասին: Նրա խոսքի մնացած մասը անիմաստ էմոցիա էր, իր կողմից որպես «դիդակտիկ նյութ» օգտագործված «զեկույցը»՝ ոչ համոզիչ: Մի կարևոր բանի «մոռացավ» ասել նա, երբ պատերազմից առաջ հայտարարում էր, որ Արցախի երկինքը երբեք այդքան ապահով չի եղել, որքան վերջին երկու տարում: Ո՞ւր մնաց այդ ապահովությունը, ի՞նչ եղավ դրա հետ: Չեմ ուզում բնորոշում տալ, ինքներդ ձեր մտքում դատեք...»: