Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին. այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:
Մասնավոր հանձնարարական է տրվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման։