Փոխարժեքներ
30 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Թրամփը խոստացել է Լատինական Ամերիկայում հասնել «լիակատար ազատության» եւ «հաղթել կոմունիզմին»։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով 1961-ին Կուբա ներխուժելու գործողության վետերանների առջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ վարչակազմը աջակցում է Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի յուրաքանչյուր քաղաքացու՝ իրենց ազատությունների համար պայքարում: Մենք աշխատում ենք ապահովել, որ գա այն օրը, երբ այդ կիսագունդը լիովին ազատ կդառնա, եւ դա տեղի կունենա պատմության մեջ առաջին անգամ .. Դա տեղի կունենա վաղ թե ուշ»,- ասել է Թրամփը: «Հիմա շատ բաներ են տեղի ունենում, բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ»,- ինտրիգը պահել է ԱՄՆ նախագահը:
Ըստ Թրամփի, իր վարչակազմը «մտադիր է տապալել կոմունիզմն ու սոցիալիզմը», եւ այդ պայքարը մղում է նաեւ ԱՄՆ-ի տարածքում: «Մենք դրան ուժեղ հակահարված ենք տալիս»,- ընդգծել է Թրամփը, ով պարբերաբար մեղադրում է դեմոկրատներին ԱՄՆ-ում սոցիալիզմ պարտադրելու փորձի մեջ: