Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Բաքվում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ: Այդ փաստաթղթում ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտել է բռնությունը, որը կիրառվել է Բաքվի ոստիկանության կողմից ցույցը ցրելիս, ինչպես նաև դրա մասնակիցների ձերբակալությունը:
«Կոչ ենք անում հետաքննել ոստիկանության կողմից կիրառված բռնության դեպքերը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության և ապահովել, որ ձերբակալվածներն ազատ արձակվեն: Իշխանությունների գործողությունները՝ խաղաղ ցույցերը ցրելը, իրենց կարծիքը հայտնել ցանկացող ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելը, թուլացնում են Ադրբեջանը»,- դեսպանատան հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը:
Ի դեպ, Ադրբեջանի ազգային ճակատի և ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի վերաբերյալ, որը ձերբակալվել էր հոկտեմբերի 19-ին, գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել:
«Ալի Քերիմլին, տնից դուրս գալով, ուղղվել է ցույցերի վայր, այս պատճառով ոստիկանության աշխատակիցները նրան նստեցրել են ծառայողական մեքենա՝ պատասխանատվության ենթարկելու նպատակով, քանի որ նա խախտել է հասարակական կարգը: Այդ ժամանակ Քերիմլին չի ենթարկվել ոստիկանության պահանջներին, հայհոյել է, երկու աշխատակցի վնասվածք է հասցրել և սադրելու համար մի քանի անգամ գլխով հարվածել է ավտոբուսի ճաղավանդակին՝ վնասելով ճակատը»,- նշվում է հայտարարության մեջ:
Արդեն հայտնել ենք, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ևս քննադատել է ադրբեջանական իշխանություններին՝ ցույցերը բիրտ ձևով ցրելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցեր էին տեղի ունեցել Բաքվում, որոնք ուղեկցվել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով և մի շարք ընդդիմադիր գործիչների ու լրագրողների ձերբակալությամբ:
Բռնությունների մասին տեսանյութը՝ ստորև:
Ծաղրանկարը՝ Գյունդուզ Աղաևի