|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նախագահական նստավայրի առջև AntiFake-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ակցիայի մասնակիցներն այսօր պայթեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և այլոց լուսանկարներով փուչիկներ:
Առաջին պայթեցված փուչիկի վրա Վալերի Օսիպյանն էր պատկերված, այն պատճառով` որ ոստիկանապետը հորդորել էր ակցիայի մասնակիցներին` դադարեցնել այն։
Փուչիկների պայթեցումից հետո ակցիայի կազմակերպիչները մոտակայքում գտնվող քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ պնդելով, որ նաև նաև աչք է փակում սահմանադրական կարգը խախտողների քայլերի վրա:
