| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-09-21 11:03
            5 տարի առաջ - 2020-09-21 11:03  
         
                
            ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Այս մասին ուղերձը տեղ է գտել ԱՄն պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Միացյալ Նահանգները կշարունակի կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, մինչ մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի կապերը, որոնց հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքներ և խաղաղության ու բարգավաճման ձգտումը:
Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական ու ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի` Հայաստանի շարունակական ջանքերը թափանցիկության, պատշաճ գործընթացի և քաղաքացիների պատասխանատվության բարձրացման միջոցով և կշարունակենք աջակցել ձեզ այս ջանքերում:
Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելուն և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Թեև COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համավարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն է՛լ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը:
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»: