|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաելույթ է ձայնագրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համար. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն ` նշելով, որ ելույթը ձայնագրվել է «Ընդհանուր ապագան՝ համընդհանուր ջանքերով» գրությամբ պաստառի ֆոնին:
Ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին՝ Գլխավոր վեհաժողովի առաջին օրը:
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ում բարձր մակարդակով շաբաթն այս տարի կանցնի առցանց ձևաչափով: Ըստ նախնական ենթադրությունների՝ ՄԱԿ-ի դահլիճում ներկա կլինեն մեկական ներկայացուցիչներ յուրաքանչյուր երկրից: Երկրների ղեկավարներին և նախարարներին Գլխավոր վեհաժողովն առաջարկել է ձայնագրել իրենց ելույթները, որոնք կցուցադրվեն քննարկումների ընթացքում: Կա նաև մեկ այլ տարբերակ` նրանց ելույթները կարող են ընթերցել ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչները: Ներածական խոսքի համար յուրաքանչյուր առաջնորդի 15 րոպե է տրամադրվում:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի՝ կազմակերպությունը 26 տեսաուղերձ է ստացել:
Երկրների ղեկավարներին նաև չեն արգելել անձամբ ներկայանալ և ելույթ ունենալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: