կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 14:57
Աշխարհ

ՈՒՂԻՂ. Նոր պայթյուն՝ Լիբանանում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դարձյալ պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում, որտեղ հրդեհ է բռնկվել պահեստներից մեկում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, ևս մեկ պայթյուն էր որոտացել քաղաքի նավահանգստում: Ավերվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ ու մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ էին կոտրվել, որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել էին: Իշխանությունների խոսքով՝ պայթյունի պատճառը 2014-ին մաքսային ծառայության կողմից բռնագրավված եւ պահեստում պահվող՝ 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000 մարդ վիրավորվել է: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչեւ սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել:

Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: