|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք, ապաքինվել է 6 պացիենտ. տեղեկանում ենք պաշտոնական stopcov.ge կայքից:
Այս պահին վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1729 է, ապաքինմանը` 1321: Երկրում կորանավիրուսից մահացել է 19 մարդ:
Կարանտինային գոտում է 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: