|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրթիռակոծվել է միջազգային օդանավակայանը. հայտնում է Arab News-ը՝ Իրաքի ուժային համակարգի աղբյուրներին հղումով:
Երեք հրթիռ է արձակվել օդանավակայանի ուղղությամբ. դրանցից մեկը պայթել է քաղաքացիական ստորաբաժանման կայանատեղիում, ինչի արդյունքում չորս մեքենա է վնասվել: Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում:
Հավանականության կա, որ հրթիռներն արձակողները ցանկացել էին հարձակվել օդանավակայանի տարածքում գտնվող ռազմական օդանավակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան և իրաքյան զորքերը: