Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկաբնակ քահան Տ. Սերոբ Քահանան գրում է.
Հիմա եթէ ես Հայ Եկեղեցու պատմութիւնը դպրոցներում պաշտպանեմ. Հայոց լեզուն ու գրականութիւնը պաշտպանեմ. Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին պաշտպանեմ. աւանդական արժէհամակարգ պաշտպանեմ, ընտանիք, ազգային ոգի, հայրենասիրութիւն պաշտպանեմ, ներկայ ապազգային կեցուածքին դէմ, «նախկի՞ն» եմ։
Մտածեցի... ա'յո նախկին եմ, մաշտոցեան նախկին եմ, պարթեւական նախկին եմ, մանդակունեան նախկին եմ, նարեկացիական նախկին եմ, շնորհալիական նախկին եմ, նովայական նախկին եմ, հայրենասիրական նախկին եմ, Քրիստոսասիրական նախկին եմ։
Յաջորդը ո՞րն է, այբուբենը փոխե՞նք։ Հերիք եղաւ թուրքի պէս բռնաբարէք Հայու լեզուն, հաւատքն ու էութիւնը ձեր օտարամոլ, օտարոտի գործերով։ Այստեղ Ամերիկայում հայ երեխաներին Նարեկացի, Շնորհալի ենք սովորեցնում, հայի հաւատ, ոգի ու կամք ենք ներարկում, իսկ Հայաստանում դեռ եկող տարի էլ ձեր զզուելի «նախկինացաւ»-ով քանդէք Հայ ժողովրդի ազգային ոգին ու համակարգը։
Թուրքը յարձակւոմ է դրսից, իսկ դուք կրծում ներսից։
Ո՛չ, նախկին չեմ.. այլ մշտապէ՛ս նախկին եմ, Հա՛յ եմ։