Պատերազմի օրերին ՀՕՄ-ը յենարան եղաւ հայրենիքին ու ժողովրդին․ այդ առաքելութիւնը շարունակւում է նաև այսօր
Արցախեան վերջին պատերազմի օրերին Հայ օգնութեան միութիւնն (ՀՕՄ) իր առաքելութեանը հաւատարիմ՝ յենարան եղաւ հայրենիքին ու հայ ժողովրդին։ ՀՕՄի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարինէ Համբարձումեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ հենց պատերազմի մասին իմացել են, ողջ թիմով շտապել են Արամ Մանուկեանի արձանի մօտ, քանի որ կանչ էր եղել․ պէտք է հաւաքուէին ու հասկանային՝ այդ պայքարի մեջ ինչ ներդրում պիտի ունենան իրենք։
«Առաջին իսկ օրուանից մենք օգնել ենք ՀՅԴ կամաւորական գումարտակի ընկերներին։ Դեղամիջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով աջակցել ենք Ստեփանակերտի, Հադրութի, Սիսիանի հիւանդանոցներին։ Այդ օրերին մենք հաշուի էինք առնում այն հանգամանքը, թէ առաջին հերթին ինչի կարիք կայ, և ըստ այդմ՝ կազմակերպում մեր աշխատանքներն ու օգնում ինչով կարող ենք։ Ճակատից մեր ընկերներից ստանում էինք լուրեր, հասկանում, թէ իրենք ինչի կարիք ունեն ու այստեղ առաւօտից մինչև երեկոյեան ժամը 22-ը մեր ժրաջան ընկերուհիները փաթեթաւորում էին տղաներին անհրաժեշտ իրերը։ Տարբեր անհատներ ու հասարակական կազմակերպութիւնները, որոնք վստահում էին ՀՕՄ-ին, գրասենեակ էին բերում անհրաժեշտ դեղամիջոցներ և այլ պարագաներ», — պատերազմի դառն օրերը յիշելով՝ պատմեց Մարինէ Համբարձումեանը։
Հարցազրոյցը վարեց՝ Յասմիկ Բալեյեան։
Մանրամասնութիւնները տեսանիւթում։