կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 17:12
Հասարակություն

Ռուսաստանի հայ հասարակայնության հայտարարությունը

Ռուսաստանի հայ հասարակայնության հայտարարությունը

2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանական Հանրապետությունը հերթական ռազմական ագրեսիան է իրականացրել ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության նկատմամբ` սանձազերծելով ռազմական գործողություններ նրա հյուսիսային սահմանի երկայնքով: Կիրառելով ծանր տեխնիկա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր` ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են ոչ միայն Հայաստանի առաջադիրքերը, այլ նաև Բերդ, Այգեպար, Չինարի բնակավայրերը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

Հարձակողական գործողությունների մասշտաբն ու ինտենսիվությունը, գործի դրված ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի թվաքանակը, նաև ադրբեջանական ու թուրքական իշխանությունների աննախադեպ ցինիկ հայտարարությունները վկայում են, որ հուլիսյան իրադարձությունները նախապես ծրագրված ռազմական գործողություն են, որն ուղեկցվել է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ:

Հայաստանի զինված ուժերի արժանի պատասխանից և բազմաթիվ կորուստներից հետո միայն Ադրբեջանի ղեկավարությանը պարզ դարձավ, որ ռազմական ագրեսիայի և սադրանքների միջոցով անհնար է հասնել որևէ արդյունքի, բացի տարածքային կորուստներից:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները զսպող կոշտ միջոցներ կիրառել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար: Անհրաժեշտ է նաև հրադադարի ռեժիմի վերահսկողության միջազգային մեխանիզմների հավաքական մշակում, մասնավորապես` 2016-ին Արցախում Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետ մղումից հետո  ձեռք բերված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացմամբ : Նաև անհրաժեշտ է արգելել ժամանակակից մահաբեր զենքերի մատակարարումները կրկնահանցագործ պետությանը:

Ռազմական ագրեսիային զուգահեռ` ադրբեջանական կողմը ներկայումս սադրիչ գործողություններ է իրականացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքում, մասնավորապես` արգելելով հայկական ապրանքների վաճառքը շուկայի տարբեր` իրենց ենթակա հատվածներում, ինչը, ըստ էության, ազգային հատկանիշներով տնտեսական խտրականություն է:

Նույն իրավիճակում Սանկտ Պետերբուրգում, քաղաքի վարչակազմի և հայ համայնքի համագործակցությամբ, օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել և արդյունավետ որոշումներ կայացվել: Սակայն այդ դրական օրինակը կարող է անբավարար լինել, խնդրի արմատներն ավելի խորն են, և ամենը կարող է կրկնվել դեռևս ոչ մեկ անգամ Ռուսաստանի ցանկացած քաղաքում ու տարածաշրջանում: Հարկավոր է դա արմատապես ու ժամանակին կանխել` չկրկնելով անցյալի աղետալի սխալները, խուսափել չվերադարձի կետերից, որից սկսվել են Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն: Արդյո՞ք դա չեն վկայում հուլիսի 23-ին Մոսկվայում ադրբեջանական համայնքի արմատական ծայրահեղականների ավազակախմբերի կողմից առանձին հայերի հետ հաշվեհարդարների տեսակադրերը: Այդ ահաբեկիչները հպարտությամբ համապատասխան կոչով տեսանյութերը տեղադրել են համացանցում, իսկ նրանց շատ հայրենակիցներ Ռուսաստանում, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները ձեռքներին,  հրապարակավ աջակցել են` հայերի հասցեին սպառնալիքներով:

Քանի որ ադրբեջանցի արմատականների նման ծայրահեղական վարքագիծը տարբեր քաղաքներում ուղղակի սպառնալիք է  Ռուսաստանի Դաշնության տնտեսական, իրավական և ազգամիջյան անվտանգությանը, մենք

- մի կողմից` կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին` չենթարկվել սադրանքների, աչալուրջ լինել ու անմիջապես տեղեկացնել մեզ ու իրավապահ մարմիններին արմատականների նոր գործողությունների վերաբերյալ փոքր կասկած ունենալու դեպքում անգամ,

- մյուս կողմից` պահանջում ենք դաշնային և մունիցիպալ իշխանություններից` արդարացի ու անկողմնակալ հրապարակային գնահատական տալ  ազգամիջյան երկպառակության դրսևորման, Ռուսաստանի ինքնիշխանության, իրավակարգի ու անվտանգության նկատմամբ ոտնձգությունների բացահայտ փաստերին` խիստ պատասխանատվության ենթարկելով օտարերկրյա պատվիրատուներին, գործակալներին, սադրիչներին ու կատարողներին:

23 հուլիսի  2020 թ.

Տեքստը ստորագրել են`

«ԱՐՄՌՈՍՍ» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա

««Նոյ» մանկական կենտրոն» լրացուցիչ կրթության ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն

Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարություն

Զելենոգրադի հայկական համայնք

Աշխարհի հայեր»

«Հայաստանի զրուցակից» ամսագիր

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

HAYASA մշակութային-լուսավորչական միություն

«Համազգային» կրթամշակութային միություն

Բալաշիխայի հայերի ազգային-մշակութային ինքնավարություն

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ոչ առևտրային կազմակերպություն

Մոսկվայի ՀՄԸՄ

Ռուսաստանի հայերի միություն

«Ռուս-հայկական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային ՀԿ

«Ռուս-արցախյան բարեկամության ընկերակցություն» տարածաշրջանային ՀԿ

«Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերակցություն» տարածաշրջանային ՀԿ

«Ռուսաստան-Հայաստան. ինֆո» տեղեկատվական-վերլուծական կայքի խմբագրություն

Miaban.ru կայքի խմբագրություն

«Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանում» AGA-Tribunal.info կայքի խմբագրություն

Rossia-Artsakh.ru կայքի խմբագրություն

«ԱրմՊետերբուրգ» սոցցանցեր ընկերակցություն

«Մոնթե» սպորտային ակումբ

Հայ Օգնության Միություն

«Դեպի Արարատ» միություն

«Տիր» հայագիտական կենտրոն