կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 14:32
Հասարակություն

Կնոջ ամենամեծ զարդը կանացիությունն է. Հ. Ասատրյան

Կնոջ ամենամեծ զարդը կանացիությունն է. Հ. Ասատրյան

Վաղուց էի ուզում այս մասին գրել:

Համացանցը հաճախ է պայթում անբռնազբոս լայվերով, որ անում են հայ կանայք` իրենց սրամտությունն ու լեզվի ճկունությունը համեմելով ժողովրդի լեզվով ասած մի քանի հարկանի հայհոյանքներով, ու այդ լայվերը կայծակի արագությամբ տարածվում են:

Տգե´ղ է, սիրելիներ, տգե´ղ է, հատկապես երբ խոսում է հայուհին: Այդ անուղեղներին գոնե մի տարածեք: Որքան էլ , որ նման կանայք հայտնում են այն տեսակետը, որը որ ես ունեմ, միևնույն է` երբեք նմաններին լայք դրած կամ մինչև վերջ լսած չկամ:

Նրանց թվում է, թե հերոսություն են անում բոլորի դեմ անպարկեշտ արտահայտություններ անելով, կամ մենակ իրենք ունեն այդքան համարձակություն խոսելու համար, ո´չ իհարկե: Պարզապես փողոցի մակարդակով խոսելու, ցինիզմը հանրայնացնելու համար պետք է շատ իջած լինել:

Ցավում եմ իհարկե,ցավում եմ, որ դա անում են հայուհիք` մեկը լայվով իրեն է ճղում, մյուսը մազերը ազերու դրոշի գույնով ներկած գունավորների դրոշի ներքո խորհրդարան է մտնում, ոմանք էլ մետրոյի կայարանում «արվեստ» են մատուցում:

Մենք նմանների համար պիտի տեղ չբացենք ոչ մեր երկրում, ոչ էլ համացանցում: Թող իմանան, որ իրենք անցանկալի են, սրբեն իրենց սիլիկոնած մռութները մեր մշակույթից ու հեանան:

Մենք մեր գիտակցության մեջ հայ մորը պատկերացնում ենք Սոսին, Գարուշին, Սմբատին ու Գրիշային ծնած մոր ձևով, Զարիկ մայրիկի կերպարանքն է հայ մայրերի օրինակը` մեր խոնարհ ու սուրբ մայրերրի: Հարգելի մայրեր, հայուհիներ, սերունդներին դուք եք դաստիարակում և դուք եք նրանց դարձնելու առյուծ կամ բորենի: Նրանց հոգևոր, գաղափարական, լեզվական, բարոյական սնունդը դուք եք:

Երբեք մի կորցրեք ձեր կերպարի վեհությունը, որից ակնածում են աշխարհի ազգերը: Մենք հպարտ ենք ձեզանով ու շարունակելու ենք հպարտանալ, որ նեցուկ սյան պես միշտ կանգնած եք ձեր որդիների մեջքին, իսկ նման մոլախոտերին պետք է ուղղակի մաքրել:

Գոնե առնվազն ՄԻ' ՏԱՐԱԾԵՔ:

Հռիփսիմե Ասատրյան