կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 17:48
Քաղաքական

ՌԴ անվտագության խորհրդի մշտական անդամները՝ նախագահի հետ միասին, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը

ՌԴ անվտագության խորհրդի մշտական անդամները՝ նախագահի հետ միասին, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս է անցկացրել ՌԴ անվտագության խորհրդի անդամների հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայք էջը տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ անհանգստություն է հայտնվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, ընդգծվել է կողմերի հրադադարի ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը: 

Նախագահ Պուտինը՝ անվտանգության խորհրդի մշտական անդամներին, տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Աբու-Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Ալ Նախայանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ 

 Հանդիպմանը մասնակցել են  Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և շրջակա միջավայրի պաշտպանության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սերգեյ Իվանովը: