Այսօր՝ հուլիսի 8-ին, տեղի է ունեում ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ներառված է 14 հարց: Դրանց թվում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը, այդ պաշտոնում կառավարությունն առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
Օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.