Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։
Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ ու հստակ չէ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված երկու ամիսը չեն սպասելու:
Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է ոգեւորված ու շահագրգիռ այս հարցում, որ անգամ հանգստյան օրերին թեմայի հետ կապված մի քանի աշխատանքային քննարկումներ ու փակ հանդիպումներ է ունեցել ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսի հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ հենց այս շաբաթվա ընթացքում հրավիրեն արտահերթ:
Բայց մինչ այդ արտահերթով պետք է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարեն, քանզի, սովորության համաձայն, «ոտքի» վրա արված վերոնշյալ փոփոխությունները կատարելիս այդ մասին «մոռացել» են, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատասխանատուների հետ: Սակայն այստեղ առկա է մեկ այլ խնդիր:
Բանն այն է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ոչ քիչ թվով պատգամավորներ ինքնամեկուսացել են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվեների հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում