|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ: Դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաև ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքեցին լուրը: «Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք: Քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ահա այսպես արձագանքեց «Ժողովուրդ»-ի հարցադրմանը Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։