|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ. ՌԻԱ «Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:
«Տեղի են ունեցել կրակոցներ, մեկ տղամարդ վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն: Հաղորդվում է, որ տուժածը գտնվում է կայուն ծանր վիճակում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեպքից հետո կիրառել են հատուկ միջոցներ ոստիկանության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կասկածյալին ձերբակալելու համար:
Իրավապահ մարմինները դեպքի հետ կապված սկսել են քննություն:
Նման բողոքի ակցիաներն անցկացվում են ԱՄՆ-ում և երկրից դուրս, ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ձևավորված շարժման շրջանակում: