կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-17 16:47
Իրավական

Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի ու Նիկոլ Փաշինյանի. Հայցն առնչվում է Արշակ Կարապետյանին ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելուն

Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի ու Նիկոլ Փաշինյանի. Հայցն առնչվում է Արշակ Կարապետյանին ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելուն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի:

Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է  իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Իր նախկին  պաշտոնին առնչվող ևս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:

Նշենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր նաև զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։ Այնուհետև, մոտ 2 տարի անց նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։