Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին մարզում ունենք կորոնավիրուսի վարակման 683 դեպք, որոնցից 280 մարդ է բուժում ստանում, մոտ 60-ը՝ հիվանդանոցում են, իսկ բուժվել է ավելի քան 400 մարդ, մահվան դեպքերի թիվը 13 է։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նշելով, որ վերջին օրերին մարզի ցուցանիշները բավականին հուսադրող են։
«Նորատուս և Գավառ համայնքներն ապրում են բնականոն կյանքով, ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է, իրավական պրոցեսը շարունակվում է։ Կան ձերբակալվածներ, գործով մեծ թվով վկաներ և մասնակիցներ, որքանով որ ես եմ տեղյակ՝ գրեթե ամբողջ իրականությունը պարզ է»։
Գնել Սանոսյանը խոսեց նաև բնապահպանական խնդիրների մասին, նշելով․
«Սևանի՝ կանաչելու տենդենցն արդեն նկատվում է, թե ինչ ծավալներ կունենա, ես կդժվարանամ ասել, դա կասեն մասնագետները»։
Մանրամասները՝ տեսանյութում․