Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Լենտեքս»-ում մի քանի օր առաջ արձանագրված 2 վարակակիրների հետ շփվողների շրջանակում նմուշառումներ իրականացվեցին նախ «Լենտեքս», ապա նաև «Սվետտեքս» ընկերություններում, որոնցից պարզ դարձավ, որ բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են:
«Յուրաքանչյուր հիմնարկում ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների մեծ շրջանակ է պարզել, որից հետո 2 ընկերությունում էլ իրականացվել են նմուշառումներ, դրանց արդյունքում 20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել երկու հիմնարկում էլ: «Սվետտեքս»-ի գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է»,-նշել է Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին բոլոր վարակակիրներին տրված է ինքնամեկուսացման ցուցում:
Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Մարտի 1ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2 575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1 252 նմուշառման հետազոտություն: