|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրավաբանական անձանց «X գրուպ» միության կազմում գտնվող «Վալենսիա» և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվել են լայնածավալ ստուգողական և հսկողական աշխատանքներ:
Ըստ «Ժողովուրդ»-ի ստացած պաշտոնական տեղեկության` նշված աշխատանքների արդյունքում կազմվել են վարչական պատասխանատվության մասին ակտեր: Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ»-ին ուղարկված գրության համաձայն` հիշյալ ընկերություններին ստուգման ակտերի հիման վրա առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, ինչից հետո պետական բյուջե է վերականգնվել լրացուցիչ գումար:
Թերթը հիշեցնում է, որ խոսքը նույն «X գրուպ»-ի մասին է, որի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթից 6.2 մլն դրամ է պահանջում որպես սեփական արժանապատվության և գործարար համբավի փոխհատուցում: