կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-06-08 10:40
Հասարակություն

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Հունիսի 8-ին ամբողջ մոլորակը նշում է կարևոր բնապահպանական տոն՝ Օվկիանոսների համաշխարհային օրը (World Oceans Day). այս մասին գրում է Calend.ru-ն։

Նշվում է՝ տոնն առաջարկվել է անցկացնել բարձր մակարդակով «Երկիր մոլորակ» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Այդ ժամանակից ի վեր՝ ամեն տարի հունիսի 8-ը նշում են նրանք, ովքեր Համաշխարհային օվկիանոսի հետ թեկուզ հեռավոր կապ ունեն։

Այսօր բնապահպանները, ձկնաբաններն ու մեծ թվով կենդանաբանական այգիների, ակվարիումների, դելֆինարիումների աշխատակիցներ իրենց ջանքերը կենտրոնացնում են, որպեսզի պաշտպանեն օվկիանոսների բնակիչներին ու կայուն բնապահպանական միջավայրը։

Նշենք՝ օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը, ըստ ծավալի՝ մոլորակի ամբողջ մակերեսի 99 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անբաժանելի մասն են։