կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 15:58
Աշխարհ

Կառավարությունները պետք է մեծացնեն ֆինանսավորումը հոգեբանական աջակցության ծառայությունների համար. ՄԱԿ

Կառավարությունները պետք է մեծացնեն ֆինանսավորումը հոգեբանական աջակցության ծառայությունների համար. ՄԱԿ

Կառավարությունները պետք է մեծացնեն ֆինանսավորումը հոգեբանական աջակցության ծառայությունների համար այն պատճառով, որ դրանց պահանջարկը զգալիորեն աճել է. այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը համավարակի ժամանակ մարդկանց հոգեբանական առողջության պահպանման մասին զեկույցի ներկայացման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է՝ հիվանդության սպառնալիքն ինքնին, սիրելիների մահը, տանը մնալու անհրաժեշտությունը դժվար հոգեբանական թեստ է դարձել աշխարհի շատ մարդկանց համար. «Հոգեբանական աջակցության ծառայությունները պետք է կառավարության գործողությունների կարեւոր մաս դառնան COVID-19-ի համավարակի ընթացքում»,ասել է գլխավոր քարտուղարն ու հավելել. «Այս ծառայությունները պետք է ընդլայնվեն եւ լիարժեք ֆինանսավորում ստանան»:

Միևնույն ժամանակ պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարանտինային միջոցառումները կարող են հատկապես ծանր ազդել նրանց վրա, ում մոտ նախկինում արդեն հոգեբանական շեղումներ են նկատվել. «Նրանց իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն»,- ասել է Գուտերեշն ու հույս հայտնել՝ երկրների՝ համավարակից վերականգնմանը զուգահեռ հոգեբանական օգնությունը կներառվի ընդհանուր առողջապահական ծրագրերում: