Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թունիսի վարչապետ Իլյաս Ֆահֆահը հույս է հայտնել որ երկրում զբոսաշրջային սեզոնը կբացվի հուլիսի սկզբում. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mosaique FM ռադիոկայանին։
Նշվում է՝ ավելի վաղ Թունիսի խոշոր նախագծերի նախարար Լյուբնա Ժրիբին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են հուլիսի 4-ից վերականգնել կորոնավիրուսի հետեւանքով փակված թանգարանների, հյուրանոցների, ինչպես նաեւ մզկիթների աշխատանքը․ իրավիճակի նկատմամբ ամբողջական վերահսկողության դեպքում հունիսի 14-ից հնարավոր է տնտեսության բոլոր ոլորտների աշխատանքի վերականգնումը։
Միևնույն ժամանակ Ֆահֆահը հայտարարել էր, որ Թունիսը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը։ Թունիսի առողջապահության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1048 դեպք, ապաքինվել է 914, մահացել՝ 48 մարդ։ Մայիսին երկրի տարածքում գրանցվել են վարակման եզակի դեպքեր։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ից Թունիսում սկսել են աստիճանաբար չեղարկել սահմանափակումները տնտեսության ոլորտում։ Մասնակիորեն վերականգնվել է արդյունաբերության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում, ինչպես նաեւ պետհաստատությունների գործունեությունը։ Մայիսի 15-ից հանվել է խոշոր առեւտրի կենտրոնների և շուկաների աշխատանքի արգելքը՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Մայիսի 18-ից կարանտինը պահպանելու պայմանից ազատվել են 65 տարեկանից բարձր քաղաքացիները եւ մինչեւ 15 տարեկան երեխաները։ Մայիսի 13-ից Թունիսում գործում է կրճատված վեցժամյա պարետային ժամ՝ տեղական ժամանակով 23.00-ից մինչև 05.00-ն։