Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված երկարացնում է կարանտինի ժամկետը մինչև ապրիլի 27-ը. «Sputnik Литва»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Երկրում կարանտինի ռեժիմ սահմանվել էր մարտի 16-ին երկու շաբաթով, այնուհետև այն երկարացրեցին մինչև ապրիլի 13-ը: Այժմ կարանտինի ռեժիմը ևս երկարացվում է երկու շաբաթով:
Կառավարությունը նշել է, որ Զատկի տոնի օրերին՝ ապրիլի 10-ից ժամը 20:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 20:00-ն, քաղաքների, շրջանների մուտքերը կսահմանափակվեն: Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ եթե առաջիկա տոնական հանգստյան օրերից հետո կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թվի ավելացում չլինի, ապա կառավարությունը կմեղմացնի կարանտինի պայմանները և թույլ կտա փոքր բիզնեսին աշխատել անվտանգության համապատասխան պահանջները կատարելուց հետո:
Լիտվայում կորոնավիրուսի վարակվածության 912 դեպք է գրանցվել, 8 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել: