|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը, եւ այդ ճանապարհով անցել են պաշտոնեական լիազորությունները:
ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե ով է առանցքային վարչության պետը: «Ժողովուրդ» օարթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 2014 թվականին 1 տոննա հերոինի պատմությունով։
Նախ նշենք, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերվել էր մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկ, ահա, բացահայտումը արել է ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։