Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը, պատասխանելով հարցին` ՀՀԿ խմբակցության պատգամավորների թվի կրճատումը կարո՞ղ է օրենսդիր իշխանության ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ, ասաց. «Կարող է բերել, բայց ինքնին դա չի ենթադրում փոփոխություններ։ Դա կարող է հիմք հանդիսանալ փոփոխությունների համար»:
Հարցին` արդյո՞ք այս փոփոխությունները կարող են հանգեցնել ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոններում նոր անձանց նշանակման, Կոստանյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերի համամասնությունը կարող է հիմք հանդիսանալ ԱԺ ղեկավար կազմի փոփոխության համար, մինչդեռ դա պարտադիր հետևանք չի կարող լինել։
«Ընդդիմությունը մեկ փոխնախագահի պաշտոն ունի, բայց դա չի նշանակում, որ եթե ընդդիմություն ես, ուրեմն մեկ փոխնախագահի պաշտոն կարող ես ունենալ, այլ սա ընդդիմության այն երաշխիքն է, որ եթե դու ընդդիմություն ես, առնվազն այդ մեկ պաշտոնը քոնը պետք է լինի, բայց մենք, օրինակ, երբ մեկ տարի առաջ ընտրում էինք ԱԺ նախագահ, կարող էինք ընդդիմությանը ընտրել, ոչ մի խնդիր չկար, և այն ժամանակ ԱԺ նախագահը կարող էր լինել ընդդիմությունից»,- ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ այս պահին նման փոփոխության հիմք ինքը չի տեսնում։
Հացրին` ո՞ր դեպքում կարող է նման փոփոխություն տեղի ունենալ, նա պատասխանեց, որ դա հնարավոր կլինի, եթե պատգամավորները կամ քաղաքական ուժերը համապատասխան հիմքերի առկայության դեպքում առաջարկեն պաշտոնանկ անել գործող ԱԺ նախագահին և տեղակալներին ու առաջարկեն իրենց տարբերակները։