Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 3-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում կայացավ Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ:
Ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշեց, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծեց այլ բնագավառներում, մասնավորապես՝ առևտրա-տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորեց նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձավ հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշեց, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի Վիետնամ ԷՔՍՊՕ-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:
Հանդիպմանը մասնակցում էին ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները: