Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական հեղափոխությունը հիմքեր չունի Հայաստանում՝ ըստ Yerkir.am-ի, նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Իգոր Զարգարյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում։
Նա նտատեց, որ իրենք մեկ տարվա ընթացքում շատ կլոր սեղաններ են անցկացրել և փաստել, որ մեր երկիրը գնում է իներցիոն մոդելով․ «Շարունակում ենք միջին տեմպերով զարգանալ, իսկ ներդրումները նույնիսկ նվազման են գնում»։
Կուսակցության տնտեսական բլոկի պատասխանատուն արձանագրում է՝ քաղաքական դաշտը պետք է հանգստանա, որ ներդրումներն ավելանան։
«Պետք է ստեղծենք երկխոսություն խոշոր ներդրողների հետ, որոնք էական նշանակություն ունեն ամբողջ աշխարհում»,-ասաց Իգոր Զարգարյանը։
Նա անհրաժեշտ համարեց նաև էական աշխատատեղեր ստեղծելը։
Այս ամենից հետո միայն, ըստ Զարգարյանի, երկրի տնտեսական վիճակը կկայունանա և աղքատության դեմ պայքարն արդյունք կտա։
«Ազգային օրակարգ» կուսակցության արտաքին քաղաքական և անվտանգային բլոկի պատասխանատու և Խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ անցյալ տարի կուսակցության հիմնական ջանքերն ուղղվել են արցախյան հակամարտության կարգավորմանը, նրանք մի շարք հանրային քննարկումներ են անցկացրել։
«Բանակի մարտունակության բարձրացման խնդիրը հաջորդ կարևոր խնդիրն է։ Շարունակելու ենք աջակցել բանակին ու զինված ուժերի ղեկավարությանը, որ մեր բանակը լինի ամենաանվտանգը և գրավիչը զինծառայողների համար»,-ասաց նա։
Հաջորդ խնդիրը, որի ուղղությամբ աշխատանք են սկսել, Հայատսանը Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք կարևորագույն հանգույց դարձնելն է, աշխարհի և տարածաշրջանի կարևորագույն պետությունների հետ հարաբերությունները զագացնելը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում անկյունաքարային կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հանգամանքը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը ամփոփ ներկայացրեց իրենց նորաստեղծ կուսակցության մեկամյա ուղին։
«Անցյալ տարի դեկտեմբերի 24-ին հիմնադիր հանձնախմբի 6 անդամներով ստեղծեցինք «Ազգային օրակարգ» կուսակցությունը և սկսեցինք մեր քաղաքական գործունեություն։ Սկսեցինք կուսակցության ինստիտուցիոնալացումը, մեզ անդամակցեցին հարյուրավոր արժանապատիվ քաղաքացիներ, որոնք ունեին ազգային դիմագիծ։ Քաղաքական դաշտում դիրքավորվեցինք որպես աջակենտրոն կուսակցություն, գաղափարաբանությամբ՝ ազգային առաջադիմական»,-ասաց նա։
Մասնակցել են և նախաձեռնել գործընթացներ հայկական երկու պետություններին վերաբերող մի շարք կարևոր հարցերում, ըստ Հակոբյանի՝ Արցախի խնդիր, դատական համակարգ, Ստամբուլյան կոնվենցիա․․․ ամենը, ինչ կրում է ազգային բովանդակություն։
«Մշակեցինք մեր ծրագիրը, որը կրում է ուղենիշները այն ճանապարհի, որը, մեր կարծիքով, Հայաստանը պետք է անցնի մոտակա 15-20 տարիներին։ Կարողացանք դաշտում ճանաչելի լինել, միավորվել այլ կուսակցությունների, ազգային էություն ունեցող անհատների հետ։ Նոյեմբերին կազմակերպեցինք մեր հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընտրեցինք խորհուրդ, վերահսկիչ հանձնաժողով, ընդունեցինք ծրագիրը և կանոնադրությունը և 2020 թ շեմին պատրաստ ենք նոր մշակույթ մտցնել քաղաքկան դաշտ և պատասխանատու կերպով ծառայել հայ պետությանը»,-ասաց Արա Հակոբյանը։