Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և պետական ու մասնավոր այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ և աջակցությամբ գործարկվել է հակահայկական երկրորդ կայքը: Tarihi Gerçekler – The Real History կայքն ունի թուրքերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, գերմաներեն բաժիններ:
Կայքը ստեղծվել է այսպես կոչված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (Asılsız Soykırım İddialarıyla Mücadele Derneği – ASİMED. պետք չէ շփոթել մեկ այլ հակահայկական կեղծ կազմակերպության՝ «Հայկական անհիմն պնդումների դեմ միջազգային պայքարի միության՝ ASİMDER-ի հետ) նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլլանդիայում և Բելգիայում գործունեություն ծավալով թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող միությունը նպատակ ունի հզորացնել թուրքական լոբբին:
Կայքում կան ստահոդ հակահայկական, թշնամություն սերմանող նյութեր, տեղեկություններ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբեր ամսվա սկզբին գործարկվել էր ևս մեկ հակահայկական անգլալեզու կայք, որտեղ դարձյալ փորձ էր արվում խեղաթյուրել պատմությունն ու մոլորեցնել միջազգային հանրությունը:
ASİMED-ի նախագահ Սավաշ Էղիլմեզը նշում է, որ չնայած կայքը նոր է գործարկվել, բայց այն արդեն ունի 30 հազար այցելու, որոնցից 70 տոկոսն արտերկրից են: