կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-14 16:52
Աշխարհ

Չինաստանը կյանքի համար պիտանի մոլորակներ է փնտրում

Չինաստանը կյանքի համար պիտանի մոլորակներ է փնտրում

Չինաստանի իշխանությունները 2030 թվականից կսկսեն իրականացնել «Միին» ծրագիրը, որի նպատակը Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տիեզերական տարածքը ուսումնասիրելն ու կյանքի համար պիտանի մոլորակներ հայտնաբերերելն է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC) գլխավոր տնօրեն Յուան Ցզեն։

«Այս նախագիծը կդառնա Չինաստանի հերթական քայլը հիմնարար հետազոտությունների ոլորտում»,- ընդգծել է նա։

CASC ղեկավարի խոսքով՝ չինական կառավարությունը պատրաստվում է թռչող սարքերի արձակել` ժամանակակից հեռադիտակներով, ինֆրակարմիր դետեկտորներով և այլ տվիչներով։ Շնորհիվ նորագույն սարքավորումների՝ գիտնականներն առաջին հերթին կորոնեն ջուր եւ ջերմաստիճանի չափումներ կկատարեն, որոնք կերաշխավորեն մարդու, կենդանիների, բույսերի, միջատների եւ միկրոօրգանիզմների գոյատեւումը։

Յուան Ցզեն հիշեցրել է, որ 2020 թվականից Չինաստանը կիրականացնի Մարսի ուսումնասիրման առաքելություններ եւ առաջիկա տասնամյակում նախատեսում է դառնալ ամենաառաջավոր տիեզերական տերությունը։ Միաժամանակ կկառուցվի երկրամերձ ուղեծրային կայան։ Ծրագրվում է մինչեւ 2045 թվականը ավարտել չինական լուսնակայանի կառուցումը։ Այդ ընթացքում Չինաստանը պատրաստվում է տիեզերագնացներ ուղարկել Մարս։