Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:
Մեր տեղեկություններով` հիմնական անհանգստության ալիքը հենց այստեղ է, որովհետեւ միայն այս տարվա ընթացում դեպքեր եղան, երբ զինվորները զորամասում ունեցած խնդիրների պատճառով հակառակորդի կողմն անցան կամ էլ հակառակորդի սահմանում ինքնասպան եղան: ՊՆ մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչությունում պարզապես աղոթում են, որ զինվորը ողջ գտնվի:
Մեր տեղեկություններով` Ռազմական ոստիկանության կողմից տարվող քննության նախնական տվյալներով` զինվորը որեւէ խնդիր չի ունեցել զորամասի հետ: Իրավապահները կասկածներ ունեն, որ նրա հարազատները ինչ-որ բան են թաքցնում, որովհետեւ նրանք այդքան էլ պատրաստակամ չեն իրենց հետ համագործակցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։