Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անհեթեթություն է այն միտքը, թե համայնքի ղեկավարներն ինձ հետ հանդիպելու համար պետք է դիմում գրեն. Yerkir.am-ին ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը՝ հերքելով մամուլի այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը նշանակման առաջին օրվանից չի ցանկանում համայնքապետերի երեսը տեսնել. գյուղապետը նախօրոք դիմում պիտի գրի, որ մարզպետն ընդունի:
«Չկա համայնքի մի ղեկավար, մի բնակիչ՝ անկախ իր պաշտոնից, որին տեսնել-չտեսնելու խնդիր կա: Ժամը 12-ը դեռ չկա, և ես արդեն հասցրել եմ 5 համայնքի ղեկավարների հետ հանդիպել կամ հեռախոսով խոսել: Շատ անգամ անձամբ ինձ հանդիպելու անհրաժեշտություն չի լինում, քանի որ մարզպետը բացառիկ կամ դոմինանտ դեր չունի: Օրինակ՝ հողաշինության հետ կապված հարցերի դեպքում: Բայց երբ համայնքի ղեկավարն անձամբ ինձ հետ հանդիպելու կարիք ունի, երբեք չեմ խուսափում»,- նշեց մարզպետը:
Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարների հետ հանդիպումները մարզպետարանում կամ այլ վայրում կազմակերպվում են ըստ գրաֆիկի և հնարավորության: Հնարավոր է՝ անձամբ չի կարողանում հանդիպումը կազմակերպել, այդ դեպքում օգնականները կամ իր տեղակալն են օգնում:
Դիտարկմանը, թե, ըստ տեղեկության, իր օգնական Տիգրան Եղիազարյանը մերժում է բոլորին, ոչ ոք առանց նրա գիտության մարզպետի մոտ չի մտնում, Դավիթ Գրիգորյանն արձագանքեց. «Իմ օգնականը կամ որևէ աշխատող նման գործառույթ չունի»:
Արդյոք կա՞ն խնդիրներ համայնքապետեր-մարզպետ հարաբերություններում, թե՞ ոչ, Yerkir.am-ը կանդրադառնա առաջիկայում՝ Արագածոտնի համայնքապետերի տեսակետը լսելուց հետո: