կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 12:21
Առանց Կատեգորիա

Մեր գիրն ուրիշ գրեն է...

Մեր գիրն ուրիշ գրեն է...

Որ գրեն՝ Աստծուն էլ կկրեն

Շարմազանովի շուրթերից հնչած թևավոր խոսքը, որ Սերժ Սարգսյանը մի ուրիշ ձև է հաղթելու, Հովիկ Աբրահամյանը ընկալել է յուրովի: Որ շատ խորանում ես, տեսնում ես, որ Սերժ Սարգսյանը, իսկապես մի ուրիշ ձև է հաղթել:

 

Հեռագիր Պուտինից

Այ ըտենց եք հաղթում էլի, որ ձեր երկրում խիարը թարս է աճում:

 

Ինկուբատոր

«Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի հայակական տարբերակում Չեբուրաշկան, չգիտես ինչու, մի հատ չի: Նրանք վխտում են ամենուր...

 

ԱԱԾ-ի վերսիա

Կարող է պատահի, Րաֆֆին ընտրակաշառքը բաժանել է օրը ցերեկով, ափաշկարա, ոստիկանների քթի տակ, հին ու բարի ժամանակների փորձված մեթոդով՝ ամեն բարևի հետ:

 

Երիտթեև

Աշոտյան էլի իր Ֆեյսբուքում բոցել է: Կրակը, սովորականի նման, շատ արագ տարածվել է համացանցով: Փոխարենը անսովոր խաղաղ է Կարեն Ավագյանի ֆեյսբուքը:  Կարծես նրա համար է ասված՝ է՛, բալամ, մարդու աչքը դուրս գա լավ է, քան՝ փուչիկը պայթի:

 

Ազատ, արդար, թափանցիկ

Սերժը, Պուտինն ու Օբաման հայտնվում են մի անմարդաբնակ կղզում: Ամեն առավոտ փակ, գաղտնի քվեարկությամբ որոշում են, թե ով՝ ինչ գործով պիտի զբաղվի: Անցնում է մեկ շաբաթ: Սերժն անընդհատ հերթապահ է մնում, իսկ մյուս երկուսին բաժին են հասնում ծանր աշխատանքները: Մի օր էլ ջրի գնալու ճանապարհին Օբաման հարցնում է Պուտինին.

-Վոլոդյա, օգնիր ինձ՝ հասկանամ՝ այդ ինչպես է Սերժին հաջողվում երեք հոգու քվեարկության արդյունքում 5 քվե ստանալ:

-Կարծում ես՝ ես գիտե՞մ:

Էդիկ Անդրեասյան