|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են։ Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել։
«Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության վտանգում է մետրոի տարահանման նորմերը.
Բարեկամության հրապարակը Արաբկիրի կարևորագույն հրապարակներից է հանդիսանում, որը կարգի բերելու մեծ աշխատանք կա անելու...ապամոնտաժվում են այս կրպակները, որոնց մեծ մասը ի դեպ չեն գործում»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը։


