Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Ուկրաինային պետք է դուրս գա Ռուսաստանի շահերի ոլորտից» արտահայտության հեղինակը՝ Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Դմիտրիյ Կուլեբան, այժմ էլ հայտարարել է, թե ԱՊՀ-ն՝ անհաջողակների ակումբ է:
«Կարծում եմ՝ ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է, իսկ մեզ պետք է ձգտել ունենալ հաջողակների ակումբ»,- տեղական լրատվամիջոցները մեջբերում են փոխվարչապետի խոսքը:
Ըստ Կուլեբայի՝ ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք քաղաքակիրթ ձևով բաժանվել այդպես էլ չեն կարողնում: Իսկ մարդիկ, հավելել է նա, որոնք անգամ բաժանվելու ունակ չեն, նոր բան ստեղծել, բնականաբար, չեն կարող:
«Այդ իսկ պատճառով անձամբ ինձ համար ԱՊՀ-ն ավարտված պատմություն է»,- ընդգծել է Ուկրաինայի փոխվարչապետը:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։