Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Առաջիկա 2 ամսում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կորոշի՝ մասնակցելո՞ւ է Արցախի նախագահի՝ 2020 թ-ի ընտրություններին, թե՞ ոչ: ՏԻՄ ընտրությունների քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ ուրախ է, որ իր` Արցախի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակցությանը դրական արձագանքներ են եղել թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, և թե՛ սփյուռքից։
«Վերջնական որոշում կայացնելու համար պետք է տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդատվություն անցկացնեմ»,–ասաց նա։
Նրա խոսքով` Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, այլ ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակներում տեղի ունենան ընտրությունները:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից աջակցությանը` նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որպեսզի Արցախում լինեն ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ։ «Կարծում եմ` դա, որպես աջակցություն, բավարար է բոլոր թեկնածուների համար»,-ասաց նա։
Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը Մայիլյանը նկատեց. «Կարծում եմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանություններին»:
Ըստ նրա՝ այդ առումով շատ ողջունելի է, որ ՀՀ նոր կառավարությունը ևս որդեգրել է այդ նույն քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 9-ին աշխատանքային առաջին այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս դրույթը Փաշինյանը հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։