Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:
Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետա» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից 2013 թ. կազմակերպված «Տանկային Բիաթլոն» մրցույթը հիմք դրեց Միջազգային բանակային խաղերի:
2013թ. մրցույթին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից: Մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը: Մրցույթի առաջին փորձը դրական արձագանք ստացավ 11 երկրների ռազմական գերատեսչություններում, իսկ հաջորդ 2014թ. մասնակցության հայտ ներկայացրեց 48 տանկային անձնակազմ՝ 12 երկրից: Չորս հիմնական հավաքականներին միացան Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Չինաստանի, Քուվեյթի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Սերբիայի թիմերը:
Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրներն էին Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի ազգային հավաքականները: 2015-ին «Տանկային Բիաթլոն» մրցույթը դարձավ միջազգային բանակի խաղերի մաս:
Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում 2014թ. անցկացված միջազգային մրցույթում Հայաստանի տանկիստները թիմային հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։