|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Իրավունք»-ը գրում է. «Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:
Ըստ տարածված տեղեկությունների՝ կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:
Զուգահեռաբար, կան նաև խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաև «օրենքով գողերը»:
Այսինքն՝ եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի:Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, և վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։