կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-07-12 17:39
Առանց Կատեգորիա

«Դիսնեյ»-ի Մոանայի փոխարեն` մարիխուանա

«Դիսնեյ»-ի Մոանայի փոխարեն` մարիխուանա

Մարիխուանայի պատկերով ծննդյան տորթը խինդ ու ծիծաղի առիթ է դարձել ԱՄՆ Ջորջիա նահանգում բնակվող ընտանիքի համար. հայտնում է CNN-ը:

Քեսլի Դևիսը, որի ամենասիրելի մուլտֆիլմը «Դիսնեյ» կինոընկերության «Մոանա»-ն է,  իր 25-ամյակին ծննդյան տորթ էր պատվիրել` սիրելի մուլտհերոսի պատկերով: Բայց հրուշակագործը սխալ է ընկալել պատվերը` «Մոանա»-ի փոխարեն լսելով «մարիխուանա»:

Տորթի լուսանկարն աղջիկը տեղադրել է իր ֆեյսբուքյան միկրոբլոգում` նշելով, որ թեև մարիխուանա է պատկերված եղել, այնուամենայնիվ, տորթը շատ համեղ է եղել:

Ինչ վերաբերում է հրուշակագործին, ապա նա, տեղեկանալով կատարվածի մասին, առաջարկել է նոր տորթ թխել, սակայն աղջկա ընտանիքը հրաժարվել է` ասելով, որ տորթը շատ են հավանել, բացի այդ` վաղուց այդքան չէին ծիծաղել: