կարևոր
499 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-11 14:41
Հասարակություն

Հեքիաթասաց Փաշինյանի 2022 թվականի պատմած հեքիաթն եմ վերապատմելու, որն արժի 6,5 մլն դոլար․ Գեղամ Մանուկյան

Հեքիաթասաց Փաշինյանի 2022 թվականի պատմած հեքիաթն եմ վերապատմելու, որն արժի 6,5 մլն դոլար․ Գեղամ Մանուկյան

«Սիրելի հայրենակիցներ, ես այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժի 6.5 միլիոն դոլար և 2 միլիարդ 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Այդ հեքիաթը 22 թվականի դեկտեմբերին ձեզ բոլորին, հատկապես արտաշատցիներին, մարտունեցիներին, իջևանցիներին, դավթաշենցիներին պատմել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հեքիաթ ասած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում որոշում է կայացվել 2.5 միլիարդ դրամ գրանտ հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ չորս ֆուտբոլային մարզադպրոց կառուցելու համար։ Եվ այդ գումարը շատ արագ փոխանցվել է։ …

Անցնում են տարիներ։ 25 թվականն է։ Դավթաշենում հարցնում եմ՝ ֆուտբոլի դպրոցը ո՞ւր է։ Պատասխանում են՝ չկա։ Ժաննա Անդրեասյանին հարցնում եմ՝ այդ մարզադպրոցները ո՞ւր են։ Ասում են՝ այս տարի նոր նախագծման պայմանագիր է կնքվել։ Այսինքն՝ երեք տարի անց դեռ նախագծերը չկան։

Սիրելի հայրենակիցներ, սա 6.5 միլիոն դոլարանոց կառավարության հեքիաթի արդյունքն է։ Իսկ Մարտունու մարզադաշտի պատմությունը երկրորդ հեքիաթն է․ 22 թվին կառավարությունը հայտարարում էր, որ այն արդեն համայնքի է, իսկ 25-ին նույն կառավարությունը գրում է՝ վերջապես համայնքին հանձնվեց։

Երեք տարի շարունակ 2.5 միլիարդ դրամը տրվել է ֆուտբոլի ֆեդերացիային, բայց ոչ ոք չի հարցրել՝ այդ գումարը ո՞ւր է ծախսվել։ Սիրելի հայրենակիցներ, սա կոռուպցիայի դասական օրինակ է։

Այս իշխանությունը բոլոր հարցերում հեքիաթ է պատմում․ Ադրբեջանի հետ պայմանագրի, աննախադեպության, կոռուպցիոն գործողությունների մասին։ Բայց հիշեք, ինչպես հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանն էր ասում․ «Ձերը նվեր է, իմը՝ կոռուպցիա»։

Եթե գործարար Խաչատուր Սուքիասյանի որևէ հիմնարկի տնօրենը 2.5 հազար, ոչ թե միլիարդ, պարզապես միլիոն դրամ քամուն տար, նրան տեղից թացով դուրս կանեին։ Իսկ այստեղ՝ երեք տարի շարունակ 2.5 միլիարդ դրամն ուղղակի անհետացել է։

Սա է իրականությունը, սիրելի հայրենակիցներ»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Գեղամ Մանուկյանը։