կարևոր
1015 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-11 23:18
Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները գրոհել են ԶԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները գրոհել են ԶԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնը

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի վրա, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է կայանի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է «Գ» մասնաշենքին, որտեղ տեղակայված է ռեակտորային դահլիճների օպերատիվ անձնակազմի պատրաստման համար օգտագործվող եզակի լիամասշտաբ վարժասարքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԷԿ-ի անձնակազմում տուժածներ չկան»,-տելեգրամյան ալիքում հայտնել է կայանի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: