|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։
Gentleman մրցանակաբաշխության հոբելյանական 30-րդ թողարկումը, որը նվիրված է Fair Play-ին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում: «Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հերոսը՝ արժանանալով մի քանի մրցանակի: Մրցանակակիրներն էին ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:
«Ես երջանիկ եմ և հպարտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սա մեծ պատիվ է, և ես շատ շնորհակալ եմ: Այս մրցանակն արտացոլում է, թե ով եմ ես: Ես չեմ ձգտում այդպիսին լինել, դա պարզապես իմ պահվածքն է: Հնարավոր է, դա պայմանավորված է իմ բնավորությամբ, բայց դա ինձ չէ դատել», - ասել է Հենրիխ Մխիթարյանը: