|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելը չի աջակցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի մի քանի դրույթներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են Երուսաղեմի կարգավիճակի հարցով միակողմանի գործողությունները չընդունելուն. հայտնում է РИА Новости-ն:
Խոսքը 17,18 և 19 կետերի մասին է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը պաղեստինցիների` անկախ պետություն ստեղծելու ( 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում` Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով) իրավունքին: Այդ մասին ասվում է ընդունված հռչակագրում. հայտնում է РИА Новости-ն:
Մասնակիցները նաև հանդես են եկել միակողմանի որոշման դեմ, որը կարող է հանգեցնել Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխությանը: