|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին նվիրված Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացավ զորահանդես, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը, սահմանապահ ջոկատը:
Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձներից և ՀՀ և ՌԴ օրհներգներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Մեծ հայրենականի պատերազմ մեկնածների հանդերձանք հագած զինվորներինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան:
Հայրենական Մեծ պատերազմի 74-ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց Անմահ գունդը՝ գյումրեցիները կրում էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները:
Շքերթից հետո մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ: